ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հա՛, ֆրանկ մակրոնն ու քեռիսեմը գալու են ձեր բոլոր հարցերը լուծեն, ինչպես ուկրների հարցերն են լուծում

Հա՛, ֆրանկ մակրոնն ու քեռիսեմը գալու են ձեր բոլոր հարցերը լուծեն, ինչպես ուկրների հարցերն են լուծում
29.04.2025 | 20:46

Իրանի`ազգությամբ թուրք նախագահը մեկնել է բաքու, որտեղ նրան շքեղ ընդունել են, ինքն էլ հաստատ թաքուն շնորհակալություն հայտնած կլինի բաքվի թրքին, որ Իրանի նախկին պարսիկ նախագահի ուղղաթիռը պայթեցրել են ու իրեն հնարավորություն տվել գրավելու նրա գահը։

Հայաստանում երևի ցավով են ընդունում այս ամենն ու երևի մտքներում նրանց աննորմալ են անվանում։

Ո՛չ, չհարգելիներս, նրանք նորմալ են, հասկանում են ինչ են անում ու ինչ են ուզում։ Աննորմալը դուք եք, որ այսօր բացարձակապես ոչ մի բարեկամ երկիր, ոչ մի դաշնակից չունեք։

Ավելին` այնքան տգետ, տհաս, անինքնասեր, վախկոտ, ստրկամիտ, երախտամոռ ու ան՜ն՜ն՜ասուն եք, որ եղած-չեղած ձեզ հարգողներին, շատ թե քիչ դեռևս ձեզ մարդ համարողներին ձեզ թշնամի եք դարձրել, ձեր ճակատագիրրը հանձնել մի թուրքճիճվի, նրան նստեցրել գլխներիդ ու հանգիստ դիտում եք, թե ոնց է ձեզ վերացնում։

Ո՛չ ձեր սեփական բազում սխալներից եք դասեր քաղում, ո՛չ այլ երկրների սխալներից։

Բայց լեզուներիդ զոռ եք տալիս, որ ազատագրելու եք ոչ միայն Արցախը, այլև Նախիջևանն ու Մեծ Հայքը, որովհետև Աստծո ընտրյալ եք ու Աստված միշտ ձեզ հետ է (այս մասին այսօր էլ մի գրառում կարդացի, որը բազմաթիվ հավանում ու սրտիկներ էր ստացել)։

Հա, ֆրանկ մակրոնն ու քեռիսեմը գալու են ձեր բոլոր հարցերը լուծեն, ինչպես ուկրների հարցերն են լուծում...

Բայց ու՞մ եմ ասում, ինչու՞ եմ ասում, երբ ազգի ստվար մասը քաղաքագետ ու մարգարե է։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ